12:47 4 հունիսի, 2023«Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում WhoScored-ի վարկածով։ Հայ ֆուտբոլիստը Ռուսաստանի ավարտված առաջնությունում ամենաշատ գոլային փոխանցում (11) կատարած խաղացողն է։
Դարպասապահ․ Եգոր Բաբուրին («Տորպեդո»)։
Պաշտպաններ․ Դուգլաս Սանտոս («Զենիթ»), Վիլիան Ռոշա (ԲԿՄԱ), Մաքսիմ Օսիպենկո («Ռոստով»), Դանիիլ Խլուսեւիչ («Սպարտակ»)։
Կիսապաշտպաններ․ Կվինսի Պրոմես («Սպարտակ»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Կլաուդինյո, Մալկոմ (երկուսն էլ՝ «Զենիթ»)։
Հարձակվողներ․ Ալեքսանդր Սոբոլեւ («Սպարտակ»), Ֆյոդոր Չալով (ԲԿՄԱ)։
Չեմպիոնի տիտղոսը 5-րդ անգամ անընդմեջ նվաճել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», որը 30 խաղում վաստակել է 70 միավոր։ Արծաթե մեդալները նվաճել է Մոսկվայի ԲԿՄԱ-ն՝ 58 միավոր։ Երրորդ տեղում Մոսկվայի «Սպարտակն» է՝ 54 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.