«Ուրարտուն» հաղթեց «Փյունիկին» եւ հռչակվեց չեմպիոն

21:57   2 հունիսի, 2023

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության նախավերջին տուրում առաջատար «Ուրարտուն» հյուրընկալվեց երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Փյունիկին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Ավելացված երրորդ րոպեին աչքի ընկավ ուկրաինացի պաշտպան Եվգենի Ցիմբալյուկը։

«Ուրարտուն» հռչակվեց չեմպիոն՝ վաստակելով 82 միավոր, «Փյունիկը» 77 միավորով դարձավ արծաթե մեդալակիր։

Հունիսի 6-ին անցկացվելիք վերջին տուրում «Ուրարտուն» կընդունի «Արարատին», «Փյունիկը» կհյուրընկալվի «Ալաշկերտին»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։