Դեքլան Ռայսը ցանկանում է տեղափոխվել «Արսենալ»

21:35   1 հունիսի, 2023

Լոնդոնի «Վեստ Հեմի» 24-ամյա անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսը ցանկանում է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում», հաղորդում է The Times-ը։

Դեքլան Ռայսի հետ հեռախոսային բանակցություն է  ունեցել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, սակայն ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ Պրեմիեր լիգայից։

Դեքլան Ռայսը մեծ ցանկություն ունի խաղալ «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի ղեկավարությամբ։

Այս մրցաշրջանում Դեքլան Ռայսը «Վեստ Հեմի» հետ մասնակցել է 49 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել այն։

Դեքլան Ռայսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։