«Ռոլան Գարոս»․ Էլինա Ավանեսյանը երրորդ շրջանում է

02:19   1 հունիսի, 2023

Աշխարհի 134-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Ռուսաստանցի թենիսիստուհին մրցեց աշխարհի 124-րդ ռակետ, ֆրանսիացի Լեոլյա Ժանժանի հետ եւ հաղթեց 6:0, 7:5 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 13 րոպե։

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի դանիացի Կլարա Թաուսոն, որը երկրորդ շրջանում հաղթել է կանադացի Լեյլա Ֆերնանդեսին։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։