«Երևանը»՝ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն

00:14   1 հունիսի, 2023

ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՀ ֆուտզալի Բարձրագույն խմբի 2022/2023 թթ․առաջնության եզրափակիչ երրորդ՝ վճռորոշ հանդիպումը: «Երևան ՖԱ»-ն հաղթեց «Լեոսթանդքոյինին» 5:4 հաշվով:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 4:4 հաշվով: Ավելացված ժամանակում «Երևանը» ևս մեկ գոլ խփեց ու հաղթեց դիմակայությունում` հռչակվելով չեմպիոն, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

«Երևանի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Գեղամ Թումբարյանը, Էդգար Մկրտչյանը, Ռաֆիկ Մելիքյանը, Աղասի Եղիազարյանը և Միհրան Դերմենջյանը: «Լեոսթանդքոյինի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Էդվարդ Մկրտչյանը, 1 գոլ խփեց Սարո Գալստյանը, Արթուր Պատատյանն էլ ինքնագոլ գրանցեց:

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։