NBA․ Եզրափակիչի զույգը հայտնի է (ֆոտո, վիդեո)

11:08   30 մայիսի, 2023

«Մայամի Հիթը» դուրս եկավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի փլեյ-օֆֆի եզրափակիչ։

Արեւելյան կոնֆերենցիայի եզրափակիչի 7-րդ խաղում «Մայամի Հիթը» 103:84 հաշվով պարտության մատնեց «Բոստոն Սելթիքսին»՝ ընդհանուր հաշիվը դարձնելով 4:3:

Եզրափակիչում «Մայամի Հիթի» մրցակիցը կլինի «Դենվեր Նագեթսը», որը Արեւմտյան կոնֆերենցիայի եզրափակիչում 4:0 ընդհանուր հաշվով պարտության էր մատնել «Լոս Անջելես Լեյքերսին»։

Եզրափակիչի առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 1-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։