10:42 30 մայիսի, 2023Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, հաղորդում է միլանյան Gazzetta dello Sport-ը։
Հայաստանի հավաքականի նախկին ավագը վերականգնվել է ազդրի մկանային վնասվածքից հետո եւ սկսել է մարզումները անհատական ծրագրով։ 34-ամյա ֆուտբոլիստը իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում մարզումները կվերսկսի եզրափակիչից մեկ շաբաթ առաջ։
«Ինտերը» հունիսի 10-ին Ստամբուլում գավաթը կվիճարկի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ դիմակայությունում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.