Էլինա Ավանեսյան․ Ես ձգտում էի հավատալ մինչեւ վերջ

23:17   29 մայիսի, 2023

20-ամյա ռուսաստանցի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը մեկնաբանել է սենսացիոն հաղթանակը աշխարհի 12-րդ ռակետ, օլիմպիական չեմպիոն, շվեյցարացի Բելինդա Բենչիչի նկատմամբ Ֆրանսիայի բաց առաջնության առաջին շրջանում։ Աշխարհի 134-րդ ռակետը հաղթել էր 6:3, 2:6, 6:4 հաշվով։ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում սա հայ թենիսիստուհու առաջին հաղթանակն է։

«Շատ հուզված եմ։ Իսկապես առանձնահատուկ զգաղցողություն է այստեղ խաղը եւ լաքի-լուզերի կարգավիճակում եւս մեկ հնարավորություն ստանալը։ Ես ձգտում էի հավատալ մինչեւ վերջ։ Բելինդան անհավանական է, եւ ես գիտեի, որ պետք է առավելագույնս ցուցադրեմ»,- Ավանեսյանի խոսքը մեջբերում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ, աշխարհի 124-րդ ռակետ Լեոլյա Ժանժանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։