21:05 29 մայիսի, 2023Ձյուդոյի աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի ներկայացուցիչ Արման Ադամյանը Հայաստանը ներկայացնելու մտադրություն չունի։
«Չեմ դիտարկում մարզական քաղաքացիությունս փոխելու, Հայաստանը ներկայացնելու տարբերակը։ Ծնողներիս հետ Հայաստանից Վոլգոգրադ եմ տեղափոխվել, երբ եղել եմ 10 տարեկան։ Այն ժամանակ մարզական հաջողությունների մասին խոսք չէր էլ կարող լինել։
Ինձ համարում եմ ռուսաստանցի ձյուդոիստ եւ հանդես կգամ Ռուսաստանի հավաքականում, թեեւ Հայաստանից հեռացած հորս այնտեղ ոչ ոք դավաճան չի համարում։
Ես կարողացա հավաքականում շատ արագ ընդհանուր լեզու գտնել ավագ մարզիչ Արսեն Գալստյանի հետ։ Լրացուցիչ էներգիա է տալիս այն, որ քեզ տատամի է դուրս բերում օլիմպիական չեմպիոն»,- Արման Ադամյանի խոսքը մեջբերում է rsport.ria.ru-ն։
Դոհայում տեղի ունեցած աշխարհի առաջնության 100 կգ քաշային կարգի եզրափակիչում 26-ամյա վոլգոգրադցի մարզիկը հաղթել էր կրկնակի օլիմպիական չեմպիոն, Չեխիայի ներկայացուցիչ Լուկաշ Կրպալեկին։
Արման Ադամյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում։ Նա 2019թ․ Եվրոպական խաղերի եւ 2021թ․ Եվրոպայի չեմպիոն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.