«Բարսելոնայի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հաղթանակները (տեսանյութ)

22:59   28 մայիսի, 2023

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության նախավերջին տուրում «Բարսելոնան» տանը մրցեց «Մալյորկայի» հետ եւ հաղթեց 3:0 հաշվով (տեսանյութ)։ Դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Անսու Ֆատին, աչքի ընկավ նաեւ կիսապաշտպան Գավին։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմը վաստակել է 88 միավոր, «Մալյորկան» 12-րդն է՝ 47 միավոր։

Մադրիդի «Աթլետիկոն» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի եւ արգենտինացի պաշտպան Նաուել Մոլինայի գոլերի շնորհիվ 2:1 հաշվով (տեսանյութ) հաղթեց «Ռեալ Սոսիեդադին» եւ 76 միավորով երրորդն է։ Երկրորդ տեղում է «Ռեալը»՝ 77 միավոր։ «Ռեալ Սոսիեդադը» 68 միավորով գրավեց չորրորդ տեղը եւ կմասնակցի Չեմպիոնների լիգային։

5-րդ տեղում է «Վիլյառեալը», որը 1:2 հաշվով պարտվեց «Ռայո Վալիեկանոյին» եւ ունի 63 միավոր՝ նվաճելով Եվրոպայի լիգայի ուղեգիր։ 6-րդ տեղն ու Եվրոպայի լիգայի մյուս ուղեգիրն ապահովել է «Բետիսը», որը նախավերջին տուրում 2:1 հաշվով պարտության մատնեց «Ժիրոնային» եւ վաստակել է 59 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։