Հոկեյի ԱԱ․ Եզրափակիչում՝ Կանադա - Գերմանիա (ֆոտո, վիդեո)

23:11   27 մայիսի, 2023

Գերմանիայի եւ Կանադայի հավաքականները դուրս եկան Լատվիայում եւ Ֆինլանդիայում անցկացվող տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում կանադացիները կամային հաղթանակ տարան Լատվիայի թիմի նկատմամբ 4:2 հաշվով։ Առաջին մրցափուլում կանադացիները պարտվեցին 0:1 հաշվով։ Երկրորդ մրցափուլում գրանցվեց ոչ ոքի՝ 1:1: Երրորդ մրցափուլում Կանադան ուներ մեծ առավելություն՝ 3:0:

Գերմանիայի հավաքականը կիսաեզրափակիչում 4:3 հաշվով պարտության մատնեց ամերիկացիներին։ Պահանջվեց օվերթայմ։ Առաջին մրցափուլն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2: Երկրորդ մրցափուլում նվազագույն հաշվով հաղթեցին ամերիկացիները, երրորդում՝ գերմանացիները։ Օվերթայում Գերմանիան առավելության հասավ 1:0 հաշվով։

Կանադան աշխարհի 27-ակի չեմպիոն է։ Նախորդ անգամ տիտղոսը նվաճել է 2021 թվականին։

Գերմանիան ոչ մի անգամ չի դարձել աշխարհի չեմպիոն։ Նախորդ անգամ աշխարհի առաջնության եզրափակիչում խաղացել է 1930 թվականին։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 28-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։