«Ֆիորենտինայի» կամային հաղթանակը «Ռոմայի» նկատմամբ (տեսանյութ)

22:00   27 մայիսի, 2023

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Ֆիորենտինա»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով։

11-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հռոմեական թիմի իտալացի հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին։

«Ֆիորենտինան» հավասարությունը վերականգնեց 85-րդ րոպեին սերբ հարձակվող Լուկա Յովիչի գոլի շնորհիվ։ 3 րոպե անց դաշտի տերերի հաղթական գոլը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Նանիտամո Իկոնեն։

«Ռոման» 60 միավորով 6-րդն է, «Ֆիորենտինան» 9-րդն է՝ 53 միավոր։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Ռոմա»՝ 2:1 (տեսանյութ)

Լուկա Յովիչ, 85, Նանիտամո Իկոնե, 88 - Ստեֆան Էլ-Շաարավի, 11



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։