Հոլանդը՝ լավագույն ֆուտբոլիստ եւ լավագույն երիտասարդ խաղացող․ առաջինը պատմության մեջ (ֆոտո, վիդեո)

18:05   27 մայիսի, 2023

Անգլիայի նորընծա չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն արժանացել է Պրեմիեր լիգայի ավարտվող մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի եւ լավագույն երիտասարդ (մինչեւ 23 տարեկան) խաղացողի մրցանակներին, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Անգլիայի առաջնության պատմության մեջ Էրլինգ Հոլանդն առաջինն է, ով նույն մրցաշրջանում արժանանում է այս երկու մրցանակներին։ Նա առաջին մրցաշրջանն է անցկացնում Անգլիայում։

Լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում էին նաեւ Կեւին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Մարտին Էդեգորը («Արսենալ»), Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Բուկայո Սական («Արսենալ») և Կիրան Տրիպիերը («Նյուքասլ Յունայթեդ»)։

Լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին հավակնում էին նաեւ Սվեն Բոթմանը («Նյուքասլ»), Ալեքսանդր Իսակը («Նյուքասլ»), Մոյզես Կայսեդոն («Բրայթոն»), Ալեքսիս Մաքալիսթերը («Բրայթոն»), Մարտին Էդեգորը («Արսենալ»), Բուկայո Սական («Արսենալ») և Գաբրիել Մարտինելին («Արսենալ»)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։