«Ռոլան Գարոս»․ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ որակավորման եզրափակիչ

14:02   24 մայիսի, 2023

Աշխարհի 134-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղի որակավորման փուլի եզրափակիչ։

20-ամյա հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 207-րդ ռակետ, հոլանդացի Լեսլի Կերխովեի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:3, 4:6, 6:3։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 50 րոպե։

Հիմնական փուլի ուղեգրի համար Էլինա Ավանեսյանը կմրցի աշխարհի 138-րդ ռակետ, 23-ամյա ամերիկացի Քայլա Դեյի հետ, որը 6:4, 6:1 հաշվով պարտության է մատնել աշխարհի 232-րդ ռակետ, 24-ամյա ռումինացի Միրիամ Բիանկա Բուլգարուին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։