Կոնֆերենցիաների լիգա․ «Վեստ Հեմը» եզրափակիչում է (տեսանյութ)

00:54   19 մայիսի, 2023

Լոնդոնի «Վեստ Հեմը» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ։ Անգլիական ակումբը պայքարից դուրս թողեց հոլանդական «ԱԶ Ալկմարին»։ Կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Վեստ Հեմը» հաղթեց նվազագույն հաշվով։ Միակ գոլն ավելացված ժամանակում խփեց իսպանացի կիսապաշտպան Պաբլո Ֆորնալսը։

Առաջին խաղում «Վեստ Հեմն» առավելության էր հասել 2:1 հաշվով։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են շվեյցարական «Բազելն» ու իտալական «Ֆիորենտինան»։ Պատասխան հանդիպման հիմնական ժամանակում 2:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինան»։ Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։ Առաջին խաղում 2:1 հաշվով առավելության էր հասել «Բազելը»։

Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։

Կոնֆերենցիաների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«ԱԶ Ալկմար» - «Վեստ Հեմ»՝ 0:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:2)

Պաբլո Ֆորնալս, 90+4



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։