ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները

11:09   18 մայիսի, 2023

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ինտեր» - «Միլան», «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդներին։

Լավագույն քառյակում են «Ինտերի» թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն ու արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը եւ «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան ու իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» պայքարից դուրս է թողել մրցաշարի անցած տարվա գավաթակիր «Ռեալին» (1:1, 4:0), «Ինտերը»՝ «Միլանին» (2:0, 1:0): Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ»՝ 4:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)

Բերնարդու Սիլվա, 23, 37, Էդեր Միլիտաո, 76, ինքնագոլ, Խուլիան Ալվարես, 90+1

«Ինտեր» - «Միլան»՝ 1:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:0)

Լաուտարո Մարտինես, 74



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։