«Մանչեսթեր Սիթին» 3 տարում երկրորդ անգամ դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ

00:59   18 մայիսի, 2023

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» երեք տարում երկրորդ անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթահարեց գլխավոր եվրագավաթային մրցաշարի անցած տարվա հաղթող Մադրիդի «Ռեալին» (1:1, 4:0)։

2021 թվականին «Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ էր դուրս եկել եզրափակիչ եւ 0:1 հաշվով պարտվել Լոնդոնի «Չելսիին»։

Հունիսի 10-ին Ստամբուլում անցկացվելիք եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը կլինի Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը», որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել Իտալիայի անցած տարվա չեմպիոն «Միլանին» (2:0, 1:0)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։