01:14 17 մայիսի, 2023Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս եկած առաջին ֆուտբոլիստը Հայաստանից։
Կիսաեզրափակիչի պատասխան խաղում Հայաստանի հավաքականի նախկին ավագը «Ինտերի» մեկնարկային կազմում էր, սակայն առաջին խաղակեսի վերջին րոպեներին վնասվածք ստացավ եւ փոխարինվեց։
Առաջին խաղում նա դարձել էր գոլի հեղինակ, «Ինտերը» հաղթել էր 2:0 հաշվով։ Պատասխան խաղում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 1:0 հաշվով արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի գոլի շնորհիվ։
«Ինտերը» 6-րդ անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Նախորդ անգամ թիմը եզրափակիչ էր հասել 2010-ին պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ եւ նվաճել գավաթը՝ եզրափակիչում 2:0 հաշվով հաղթելով Մյունխենի «Բավարիային»։
«Ինտերը» գլխավոր եվրագավաթային մրցաշարի տիտղոսը նվաճել է նաեւ 1964, 1965 թվականներին։ 1967, 1972 թվականների եզրափակիչներում պարտություն է կրել։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.