ՉԼ․ «Ինտերը» դարձյալ հաղթեց «Միլանին» եւ դուրս եկավ եզրափակիչ (ֆոտո, վիդեո)

00:52   17 մայիսի, 2023

Միլանի «Ինտերը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակիչի պատասխան խաղում եւս պարտության մատնեց «Միլանին»` 1:0։

Միակ գոլը 74-րդ րոպեին խփեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, որին գոլային փոխանցում կատարեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

«Ինտերի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, սակայն 42-րդ րոպեին նա վնասվածք ստացավ եւ փոխարինվեց։

Առաջին խաղում «Ինտերը» հաղթել էր 2:0 հաշվով Էդին Ջեկոյի եւ Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը մայիսի 17-ին պատասխան խաղում կվիճարկեն Մադրիդի «Ռեալն» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։ Այս թիմերի առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝1:1:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ինտեր» - «Միլան»՝ 1:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:0)

Լաուտարո Մարտինես, 74



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.