17:46 16 մայիսի, 2023Ռուսաստանցի Արման Ադամյանը մեկնաբանել է հաղթանակը Դոհայում անցկացված ձյուդոյի աշխարհի առաջնությունում։ 26-ամյա վոլգոգրադցի մարզիկը չեմպիոնի տիտղոսը նվաճել է 100 կգ քաշային կարգում։ Եզրափակիչում նա պարտության էր մատնել կրկնակի օլիմպիական չեմպիոն, Չեխիայի ներկայացուցիչ Լուկաշ Կրպալեկին։
«Շատ երջանիկ եմ տիտղոսիս համար, մինչեւ հիմա չեմ կարողանում հավատալ։ Կարծում եմ՝ տրամադրվածությունն է կանխորոշում արդյունքը։ Մեկնել էի միայն ոսկե մեդալի հետեւից։ Մինչեւ վերջին պահը չգիտեինք՝ կմասնակցենք, թե չենք մասնակցի առաջնութանը։ Շատ ծանր պայքար էր, արժանի մրցակիցներ։ Եզրափակիչում գոտեմարտեցի կրկնակի օլիմպիական չեմպիոն Լուկաշ Կրպալեկի հետ։ Հստակ հետեւել եմ մարզիչների ռազմավարությանը, ինչի շնորհիվ էլ հաջողվեց հաղթել այդքան փորձառու մրցակցի»,- ասել է Արման Ադամյանը «Движение» ռադիոկայանին։
Արման Ադամյանը նաեւ 2019թ․ Եվրոպական խաղերի եւ 2021թ․ Եվրոպայի չեմպիոն է։ Նա ծնվել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում։ Ռուսաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանի ղեկավարությամբ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.