ՉԼ․ Մխիթարյանը՝ շաբաթվա խորհրդանշական հավաքականում

19:18   11 մայիսի, 2023

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն PlayStation-ի հետ կազմել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաեւ Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ «Ինտերը» 2:0 հաշվով հաղթել էր Իտալիայի չեմպիոն «Միլանին»։ Գոլերը խփել էին բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն ու Մխիթարյանը։

Մյուս խաղում 1:1 հաշվով ոչ ոքի էին խաղացել Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Մանչեսթեր Սիթի»։

Դարպասապահ․ Օնանա («Ինտեր»)։

Պաշտպաններ․ Դիմարկո («Ինտեր»), Բաստոնի («Ինտեր»), Աչերբի («Ինտեր»), Դարմիան («Ինտեր»),  Դյումֆրիս («Ինտեր»)։

Կիսապաշտպաններ․ Մխիթարյան («Ինտեր»), Չալհանօղլու («Ինտեր»), Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)։

Հարձակվողներ․ Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»), Ջեկո («Ինտեր»)։

Պատասխան հանդիպումները տեղի կունենա մայիսի 16-17-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։