13:09 11 մայիսի, 2023Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան թույլ չի տվել Ռուսաստանի ներկայացուցիչներ, օլիմպիական չեմպիոններ Յանա Եգորյանին, Սոֆյա Վելիկայային եւ Սոֆյա Պոզդնյակովային մասնակցել միջազգային մրցումների նախաօլիմպիական տարում։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Իլգար Մամեդովը, փոխանցում է tass.ru-ն։
«Միջազգային ֆեդերացիան մեզ ուղարկել է միջազգային մրցումների մասնակցելու իրավունք ստացած թրամարտիկների ցուցակը։ Պոզդնյակովան, Վելիկայան, Եգորյանը, Նիկիտինան, Իբրագիմովան, Ռեշետնիկովան, նաեւ հեռանկարային շատ մարզիկներ չեն ընդգրկվել այդ ցուցակում»,- ասել է Մամեդովը։
Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան որոշել էր ապրիլից թույլատրել Ռուսաստանի եւ Բելառուսի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային մրցումների։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.