ՉԼ․ Մխիթարյանը՝ «Միլան» - «Ինտեր» հանդիպման լավագույն խաղացող

01:43   11 մայիսի, 2023

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ինտեր» - «Միլան» հանդիպման լավագույն խաղացող, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Հայ ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել թիմակիցներին եւ երկրպագուներին աջակցության համար։

«Ինտերը» հաղթել էր 2:0 հաշվով, Մխիթարյանը 11-րդ րոպեին խփել էր իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի երկրորդ գոլը։ Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացել էր բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ Մխիթարյանը փոխարինվել էր 65-րդ րոպեին։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում

«Միլան» - «Ինտեր»՝ 0:2 (տեսանյութ)

Էդին Ջեկո, 8, Հենրիխ Մխիթարյան, 11



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։