Չեմպիոնների լիգա․ Մեկնարկում է կիսաեզրափակիչը

09:02   9 մայիսի, 2023

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում այս շաբաթ տեղի կունենան կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները։

Մայիսի 9-ին Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» կընդունի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի կիսաեզրափակիչում «Ռեալը» «Մանչեսթեր Սիթիին» հաղթել է երկու հանդիպումների արդյունքում (3:4, 3:1)։ Եզրափակիչում Արքայական թիմը 1:0 հաշվով հաղթել էր անգլիական «Լիվերպուլին»։

Մայիսի 10-ին առաջին հանդիպումը կանցկացնեն Իտալիայի չեմպիոն «Միլանն» ու փոխչեմպիոն «Ինտերը»։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան մայիսի 16-17-ին։

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)` 23:00 (Երեւանի ժամանակ)

Մայիսի 10

«Միլան» (Իտալիա) - «Ինտեր» (Իտալիա)` 23:00



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։