«Նապոլին» չեմպիոնի կարգավիճակում առաջին խաղն անցկացրեց Մարադոնայի անվան ստադիոնում եւ հաղթեց (ֆոտո, վիդեո)

21:55   7 մայիսի, 2023

Իտալիայի նորընծա չեմպիոն «Նապոլին» առաջնության 34-րդ տուրի տնային խաղում ընդունեց «Ֆիորենտինային», որի ֆուտբոլիստների մեկնարկից առաջ պատվո միջանցք կազմեցին չեմպիոնների համար։

«Նապոլին» նոր կարգավիճակում առաջին տնային խաղն ավարտեց հաղթանակով՝ 1:0: Միակ գոլը 72-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը, որը 48-րդ րոպեին չէր կարողացել արդյունավետ իրացնել 11-մետրանոց։

Հանդիպմանը ներկա էր նաեւ Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, որի որդին՝ Ջովանի Սիմեոնեն, «Նապոլիի» խաղացող է եւ 78-րդ րոպեին փոխարինեց Օսիմենին։

«Նապոլին» վաստակել է 83 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսն» ունի 66 միավոր։ «Ֆիորենտինան» 8-րդն է՝ 46 միավոր։

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Նապոլի» - «Ֆիորենտինա»՝ 1:0 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմեն, 72, 11մ

Չիրացրած 11մ՝ Վիկտոր Օսիմեն, 48



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։