«Զենիթը»՝ Ռուսաստանի չեմպիոն

21:13   7 մայիսի, 2023

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակին» 3:2 հաշվով հաղթելու շնորհիվ «Զենիթն» ապահովեց չեմպիոնի տիտղոսը։ Սերգեյ Սեմակի գլխավորած թիմը 5-րդ մրցաշրջանն անընդմեջ նվաճեց տիտղոսը։

«Զենիթը» վաստակել է 64 միավոր։ Երկրորդ տեղում ընթացող Մոսկվայի ԲԿՄԱ-ն հետ է 13 միավոր։

Մնացած չորս տուրերում «Զենիթը» կմրցի «Կրասնոդարի», «Օրենբուրգի», «Սոչիի» եւ «Ֆակելի» հետ։

Խորհրդային Միության առաջնություններն էլ հաշվի առած՝ պետերբուրգյան ակումբը դարձավ երկրի 10-ակի չեմպիոն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։