01:57 7 մայիսի, 2023Մադրիդի «Ռեալը» 20-րդ անգամ նվաճեց Իսպանիայի գավաթը։ Սեւիլիայում տեղի ունեցած եզրափակիչում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը մրցեց «Օսասունայի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։
Արդեն երկրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, որին գոլային փոխանցում կատարեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը (տեսանյութ)։ 58-րդ րոպեին «Օսասունան» վերականգնեց հավասարությունը իսպանացի կիսապաշտպան Լուկաս Տոռոյի գոլի շնորհիվ։
«Ռեալի» հաղթական գոլը 70 րոպեին խփեց Ռոդրիգոն՝ ձեւակերպելով դուբլ։
Նախորդ անգամ Արքայական ակումբն Իսպանիայի գավաթակիր էր դարձել 2014 թվականին դարձյալ Անչելոտիի ղեկավարությամբ։
Իսպանիայի գավաթ, եզրափակիչ
«Ռեալ Մադրիդ» - «Օսասունա»՝ 2:1 (տեսանյութ)
Ռոդրիգո, 2, 70 - Լուկաս Տոռո, 58
UNA FINAL ES UNA FINAL. ¡VAMOS REAL! pic.twitter.com/tF8MoZkrQU
— Real Madrid C.F. (@realmadrid) May 6, 2023
— Real Madrid C.F. (@realmadrid) May 6, 2023
¡SOMOS CAMPEONES DE LA COPA DEL REY!
— Real Madrid C.F. (@realmadrid) May 6, 2023
FP: @RealMadrid 2-1 @Osasuna
@RodrygoGoes 2', 70'; Torró 58'#CampeonesCopa | #Emirates pic.twitter.com/bFP7RKmvoM
#CampeonesCopa pic.twitter.com/XdXAIjApZd
— Real Madrid C.F. (@realmadriden) May 6, 2023
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.