ԱԱ․ Հայաստանի բռնցքամարտիկների մրցակիցները հայտնի են

11:20   1 մայիսի, 2023

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մայիսի 1-ին կմեկնարկի բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունը: Կարեն Աղամալյանի գլխավորած Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությանը կմասնակցի 11 բռնցքամարտիկով՝ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյան (51 կգ), Ռուսլան Ասլիկյան (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5), Գուրգեն Մադոյանը (67կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Դավիթ Չալոյանը (92+ կգ):

Բարեղամ Հարությունյանը կմեկնարկի 1/16 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Կուբայի ներկայացուցիչ Ա. Կլարո Ֆիզը:

Ռուդոլֆ Գաբրոյանը նույնպես կմեկնարկի 1/16 եզրափակիչից, որտեղ կհանդիպի Տայպեի ներկայացուցիչ Պ. Տուին:

Ռուսլան Ասլիկյանը պայքարի մեջ կմտնի 1/8-րդ եզրափակիչից եւ կմրցի Վենեսուելայի ներկայացուցիչ Ռիվաս Ֆինոլին:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր կմեկնարկի Արթուր Բազեյանը 1/8 եզրափակիչից: Մրցակիցը 1/16 եզրափակիչի զույգի հաղթողն է:

Արման Ղազարյանը մեկնարկային 1/16 եզրափակիչում կմենամարտի աֆրիկյան Բուրունդին ներկայացնող Մուհանեդ Նտունգիեբոսեի հետ:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը կմեկնարկի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը հայտնի կլինի 1/16 եզրափակիչից հետո: 

Գուրգեն Մադոյանը նույնպես կմեկնարկի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը Տայպեի ներկայացուցիչ Յի Լին է:

Համբարձում Հակոբյանը մեկնարկանի 1/16 եզրափակիչում կմրցի Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեի հետ:

Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը մեծահասակների իր առաջին աշխարհի առաջնությունում պայքարը կսկսի 1/16 եզրափակիչից: Մրցակիցը Իսրայելի ներկայացուցիչ Յի Զաքն է:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը 1/8 եզրափակիչում ուժերը կչափի Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող Մբանգի Մուկիենայի հետ:

Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը հայտնի կդառնա 1/16 եզրափակիչից հետո:

Մայիսի 1-ին առաջին մրցումային օրը Հայաստանը կունենա մեկ մասնակից: Ռինգ դուրս կգա Արման Ղազարյանը:

Աշխարհի առաջնությունը կավարտվի մայիսի 14-ին:

Ֆոտո՝ ՀԲՖ-ի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։