«Նապոլին» ոչ ոքի խաղաց «Սալերնիտանայի» հետ եւ հետաձգեց չեմպիոնությունը (տեսանյութ)

18:58   30 ապրիլի, 2023

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Նապոլին» տանը մրցեց «Սալերնիտանայի» հետ։ Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը վերջնամասում բաց թողեց հաղթանակը։

62-րդ րոպեին «Նապոլիի» գոլը խփեց ուրուգվայցի պաշտպան Մատիաս Օլիվեյրան (տեսանյութ

84-րդ րոպեին «Սալերնիտանայի» պատասխան գոլը խփեց սենեգալցի հարձակվող Բուլայե Դիան (տեսանյութ

«Նապոլին» 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Լացիոն» ունի 61 միավոր։ «Նապոլիին» գերազանցելու տեսական հնարավորություն է պահպանում «Յուվենտուսը», որը 31 խաղից հետո վաստակել է 59 միավոր։ «Սալերնիտանան» 34 միավորով 14-րդն է։

«Նապոլին» արդեն հաջորդ տուրում կարող է նվաճել երրորդ չեմպիոնական տիտղոսը։ Նախորդ երկու տիտղոսները նեապոլյան թիմը նվաճել է 1987-ին եւ 1990-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։