Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA և IBF վարկածներով առաջին ծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Մուրադ Գասիևը (Վլադիկավկազ, Հյուսիսային Օսեթիա) շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար։
«Շնորհակալ եմ հայ եղբայրներին քաղաքացիության համար։ Մնացել է նաեւ Ռուսաստանի քաղաքացիությունը՝ ե՛ւ ռուսաստանյան, ե՛ւ հայկական անձնագիր։ Շատ շնորհակալ եմ մեր հայ եղբայրներին, որ ընդառաջեցին եւ օգնեցին։ Դա ինձ նոր հնարավորություններ է տալիս կարիերայի համար, կօգնի շարժվել ռեյտինգում։
Գաղտնիք չէ, որ ռուսաստանցի բռնցքամարտիկների համար հիմա ծանր է։ Օրինակ՝ WBA-ի վերջին մենամարտից առաջ չէին թույլատրում, ստիպված եղա ծածկել դրոշները։ Ես մարզիկ եմ եւ ցանկանում եմ մենամարտել, հաղթել, իսկ այն ամենը, ինչ ռինգից դուրս է, իմ մեղքը չէ»,- ասել է Գասիեւը «Ушатайка» յութուբյան ալիքին։
Մուրադ Գասիևը ծանրքաշային կարգում WBA Asia վարկածով Ասիայի, իսկ EBP վարկածով՝ Եվրասիայի գործող չեմպիոնն է։ Գասիևը հաստատել է հետագայում Հայաստանի դրոշի ներքո ռինգ դուրս գալու հնարավորությունը:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։