00:54 27 ապրիլի, 2023Միլանի «Ինտերը» երկրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակիչի պատասխան խաղում ընդունեց Թուրինի «Յուվենտուսին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։
Միակ գոլը 15-րդ րոպեին խփեց իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, որին գոլային փոխանցում կատարեց իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Ավելացված ժամանակում նա զգուշացվեց դեղին քարտով։
Թիմերի առաջին հանդիպումը Թուրինում ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:
Եզրափակիչի մյուս ուղեգիրը ապրիլի 27-ին պատասխան խաղում կվիճարկեն «Ֆիորենտինան» ու «Կրեմոնեզեն»։ Այս թիմերի առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է «Ֆիորենտինան»։ «Ինտերը» պաշտպանում է գավաթակրի տիտղոսը։
Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Ինտեր» - «Յուվենտուս»՝ 1:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)
Ֆեդերիկո Դիմարկո, 15
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.