21:48 22 ապրիլի, 2023Մալխաս Ամոյանը երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակիչում Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոնը մրցեց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեսի հետ:
Մինչեւ վերջին վայրկյանները Ամոյանը Նեմեսին պարտվում էր 1:4 հաշվով: Գոտեմարտի ավարտից 7 վայրկյան առաջ Ամոյանը ցատկով գլորեց մրցակցին 4 միավոր ավելացրեց իր հաշվին: Նեմեսը չելենջ գցեց, բայց մրցավարները չբավարարեցին եւ եւս մեկ միավոր ավելացրին Ամոյանի հաշվին:
Եվրոպայի կրկնակի չեմպիոնը չեմպիոնական շրջանը կատարեց հորեղբոր՝ Ռոման Ամոյանի հետ:
Մալխաս Ամոյանը նախորդ անգամ Եվրոպայի չեմպիոն էր դարձել 2022 թվականին Բուդապեշտում:
Եվրոպայի կրկնակի չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել էր խորվաթ Անտոնինո Կամենյասեւիին: Քառորդ եզրափակիչում տուշեով հաղթել է Դանիայի ներկայացուցիչ Օլիվեր Մարկո Կրուգերին: Կիսաեզրափակիչում 6:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ թուրք Յունուս Էմրե Բաշարի նկատմամբ:
Մալխաս Ամոյանը 23 տարեկան է: Ծնվել է 1999 թվականի հունվարի 22-ին Երեւանում: Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, քառակի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանի եղբորորդին է:
Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր է դարձել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.