ԵԱ. Սամվել Գասպարյանը փոքր ոսկե մեդալով պոկում վարժության առաջատարն է, Պետրոս Պետրոսյանը 6-րդն է

18:38   22 ապրիլի, 2023

Սամվել Գասպարյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Տղամարդկանց 109 կգ քաշայինների А խմբի պոկում վարժության պայքարից հետո Եվրոպայի չեմպիոնը 175 կգ-ով վարժության առաջատարն է:

Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, Մ20 Եվրոպայի փոխչեմպիոն Պետրոս Պետրոսյանը 165 կգ արդյունքով 6-րդն է:

Աշխարհի բրոնզե մեդալակիր, գյումրեցի Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում մեկնարկեց 172 կգ-ով: Երկրորդ փորձից էլ պոկեց 175 կգ-ը՝ հետ թողնելով իր բոլոր մրցակիցներին եւ արժանացավ փոքր ոսկե մեդալի:

Երիտասարդների աշխարհի չեմպիոն Պետրոս Պետրոսյանը առաջին մոտեցմամբ պոկեց 160 կգ, երկրորդ մոտեցման 165 կգ-ը ձախողեց, երրորդ մոտեցմամբ հաջողությամբ գլխավերեւում ֆիքսեց 165 կգ-ոց ծանրաձողը:

Ընդմիջում է:

Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը:

Սամվել Գասպարյանը 2021 թվականի Եվրոպայի չեմպիոն է:

Գյումրեցի ծանրորդը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի օլիմպիական հույսն է:  Գլխավոր մարզիչը 2021 թվականի դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Սամվել Գասպարյանը օլիմպիական ոսկու հույս ունի: Գլխավոր մարզիչը նշել է, որ առաջիկա 10 տարում Սիմոն Մարտիրոսյանից օլիմպիական ոսկու ակնկալիք չունի, քանի որ գերծանր քաշային կարգում առաջատարը շարունակում է մնալ Լաշա Տալախաձեն:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։