Գարիկ Կարապետյանը երիտասադների Եվրոպայի ռեկորդով նվաճեց պոկում վարժության փոքր ոսկե մեդալը (ֆոտո)

15:52   22 ապրիլի, 2023

Երեւանում անցկացնվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ավարտվեց տղամարդկանց 102 կգ քաշային կարգի А խմբի պոկում վարժությունը: Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը 178 կգ արդյունքով դարձավ վարժության առաջատարը: Նա նաեւ սահմանեց այս վարժության Եվրոպայի երիտասարդական ռեկորդ:

Առաջին մոտեցմամբ Կարապետյանը պոկեց 172 կգ: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 178 կգ-ը ձախողեց: Երրորդ մոտեցումը հաջողությամբ կատարեց եւ 5 կգ-ով շրջանցեց իր մրցակիցներին:

Ընդմիջում է:

Քիչ անց կսկսվի հրում վարժությունը:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։