12:36 1 նոյեմբերի, 2012Կարծում եմ` «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի խնդիրները նման են. երկու թիմերն էլ լավ են խաղում, սակայն միվորներ չեն վաստակում, հայտարարել է «Վոլգայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:
«Բոլորը հասկանում են, որ ֆուտբոլում ամեն տեսակի իրավիճկներ ստեղծվում են: Կարծում եմ` «Վոլգայի» եւ Հայաստանի հավաքականի խնդիրները նման են. երկու թիմերն էլ լավ են խաղում, սակայն միվորներ չեն վաստակում: Պարզապես բախտը չի ժպտում մեզ:
Խաղերի մեծամասնությունում «Վոլգան» չի զիջում իր մրցակիցներին: Մախաչկալայում լավ հանդիպում անցկացրեցինք, շատ պահեր ստեղծեցինք «Մորդովիայի» դեմ խաղում:
Սարկիսով ազգանունը հայկական Սարգսյանի փոփոխված տեսակն է: Իմ նախնիները Սարկիսով են դարձել շատ տարիներ առաջ, իսկ ես չցանկացա վերկանգնել Սարգսյան ազգանունը»,- Սարկիսովի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության մեկնարկային 13 տուրերից հետո «Վոլգան» եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.