Կոնֆերենցիաների լիգա․ «ԱԶ Ալկմարը» պայքարից դուրս թողեց «Անդերլեխտին» (տեսանյութ)

23:36   20 ապրիլի, 2023

Հոլանդական «ԱԶ Ալկմարը» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ՝ հետխաղային 11-մետրանոցներով պարտության մատնելով բելգիական «Անդերլեխտին»։

Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց 2:0 հաշվով «ԱԶ Ալկմարի» օգտին։ Առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել էր «Անդերլեխտը»։

Հետխաղային 11-մետրանոցներով «ԱԶ Ալկմարը» հաղթեց 4:1 հաշվով։

Կիսաեզրափակիչում «ԱԶ Ալկմարի» մրցակիցը կլինի «Գենտ» (Բելգիա) - «Վեստ Հեմ» (Անգլիա) զույգի հաղթողը։

Կոնֆերենցիաների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

 «ԱԶ Ալկմար» (Նիդեռլանդներ) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 2:0, 11մ՝ 4:1 (տեսանյութ),  (առաջին խաղ՝ 0:2)

Վանգելիս Պավլիդիս, 5, 11մ, 13



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։