Կոնֆերենցիաների լիգա․ «Ֆիորենտինան» պարտվեց, բայց դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

22:41   20 ապրիլի, 2023

Իտալական «Ֆիորենտինան» դուրս եկավ ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ֆիորենտինան» սեփական խաղադաշտում 2:3 հաշվով պարտություն կրեց լեհական «Լեխից», սակայն շարունակում է պայքարը առաջին խաղում տարած 4:1 հաշվով հաղթանակի շնորհիվ։

Կիսաեզրափակիչում «Ֆիորենտինայի» մրցակիցը կլինի շվեյցարական «Բազելի» եւ ֆրանսիական «Նիցայի» դիմակայության հաղթողը։

Կոնֆերենցիաների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Լեխ Պոզնան» (Լեհաստան)՝ 2:3 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 4:1)

Ռիկարդո Սոտիլ, 78, Գաետանո Կաստրովիլի, 90+2 - Աֆոնսու Սոուզա, 9, Կրիստոֆեր Վելդե, 65, 11մ, Արթուր Սոբեհ, 69



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։