ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր (ֆոտո)

21:46   19 ապրիլի, 2023

Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալ նվաճեց  Երեւանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ):

81 կգ քաշային կարգում 2022թ․ Եվրոպայի չեմպիոնը երկամարտում գրանցեց 337 կգ (150+187):

Եվրոպայի գործող չեմպիոնը պոկում վարժությունում պայքարը սկսեց 150 կգ-ով, բայց կարողացավ հաջողությամբ կատարել միայն երկրորդ փորձից: Երրորդ փորձի համար նախատեսված  156 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում պայքարն ավարտեց 4-րդ տեղով: 2022 թվականին Ռաֆիկ Հարությունյանը պոկում վարժությունում բարձրացրել էր 160 կգ:

Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրեց 183 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 187 կգ: Երրորդ մոտեցման համար պատվիրված 190 կգ-ը ձախողեց: Ձախողումից հետո երկրպագուների ծափերի ներքո հեռացավ մրցահարթակից:

Հրում վարժությունում Հարությունյանը արժանացավ փոքր արծաթե մեդալի:

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Իտալիան ներկայացնող Օսկար Մարտինես Ռեյեսը երկամարտի 343 կգ արդյունքով (155+188), արծաթե մեդալակիր դարձավ Թուրքիայի ներկայացուցիչ Հան Բատու Յուկսել` 339 կգ (185+187):

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում անցկացվող ԵԱ-ում Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճեց 67 կգ քաշային Գոռ Սահակյանը: Երկամարտի 320 կգ արդյունքով նա նվաճեց այս քաշային կարգի երեք ոսկիները: Ապրիլի 16-ին էլ կանանց հավաքականից բրոնզե մեդալակիր էր դարձել 55 կգ քաշային Իզաբելա Յայլյանը երկամարտի 196 կգ արդյունքով:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.