22:02 17 ապրիլի, 2023Հայաստանն առաջին ոսկե մեդալները նվաճեց Երեանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։
Երկամարտի 320 կգ արդյունքով 67 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ Գոռ Սահակյանը։
Երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ վստահությամբ բարձրացրեց 140 կգ-ը: Երկրորդ մոտեցման համար Փաշիկ Ալավերդյանը պատվիրեց 145 կգ, երիտասարդ ծանրորդը երկրորդ մոտեցումն էլ շատ վստահ կատարեց եւ 4 կիլոգրամով շրջանցեց թուրք մրցակցին: Երրորդ մոտեցամն 147 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Հրում վարժությունում Գոռ Սահակյանը պայքարը սկսեց 170 կգ-ից եւ վստահությամբ բարձրացրեց ծանրաձողը: Երկրորդ մոտեցման համար Հայաստանի մարզիչները եւս 5 կգ ավելացրին: 175 կգ-ը եւս երիտասարդ ծանրորդը հրեց: Երրորդ մոտեցումից Սահակյանը հրաժարվեց: Այս վարժությունում էլ երիտասարդ ծանրորդը նվաճեց փոքր ոսկե մեդալ: Եվրոպայի նորընծա չեմպիոնը 15 կգ-ով շրջանցեց իր մրցակիցներին:
Եվրոպայի արծաթե մեդալակիր դարձավ Իսպանիան ներկայացնող Խուան Ակարան Մենդոսան երկամարտի 305 կգ արդյունքով (140+165), բրոնզե մեդալակիր՝ թուրք Կաան Կահրիման 301 կգ (141+160):
Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.