Արթուր Դավթյանի պատվին Թուրքիայում հնչեց Հայաստանի հիմնը

15:21   16 ապրիլի, 2023

Արթուր Դավթյանի պատվին Թուրքիայում հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացվեց հայոց եռագույնը: Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցավ սպորտային մարմնամարզության հենացատկի վարժության չեմպիոնի եւ մեդալակիրների պարգեւատրման արարողությունը: Արթուր Դավթյանը պարգեւատրվեց ոսկե մեդալով:

Եվրոպայի առաջնությունում հենացատկի եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը փայլուն ցատկերով, ամենաբարձր արդյունքով նվաճեց նաեւ չեմպիոնի տիտղոսը:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը եզրափակիչում վաստակեց 15.033 միավոր:

Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեյք Ջարմանը (15.016), բրոնզե մեդալակիր՝ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը (14.750):

 Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաեւ 2021 թվականին նժույգ թափեր վարժությունում:

Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 3 մեդալով ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում՝ 1 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե:

Նախորդ օրը երկրորդ անգամ Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց Վահագն Դավթյանը օղակների վարժությունում: Նժույգ թափերում բրոնզե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։