14:52 16 ապրիլի, 2023Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Թուրքիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը փայլուն ցատկերով, ամենաբարձր արդյունքով նվաճեց նաեւ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը եզրափակիչում վաստակեց 15.033 միավոր: Որակավորման փուլը եւս հաղթահարել էր ամենաբարձր՝ 15.066 միավորով: Հայաստանի առաջատար մարմնամարզիկը գերազանց կատարեց երկու ցատկերն էլ:
Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեյք Ջարմանը (15.016), բրոնզե մեդալակիր՝ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը (14.750):
Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաեւ 2021 թվականին նժույգ թափեր վարժությունում:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 3 մեդալով ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում՝ 1 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե:
Նախորդ օրը երկրորդ անգամ Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց Վահագն Դավթյանը օղակների վարժությունում: Նժույգ թափերում բրոնզե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.