21:47 14 ապրիլի, 2023Ծանրամարտի Եվրոպայի առաջնությն բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ դրոշների շքերթը։ Երրորդ երկիրը հայտարարվեց Ադրբեջանը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլեցին, երբ դահլիճ բերեցին Ադրբեջանի դրոշը։
Քիչ անց մարզադակլիճից երկրպագուներից մեկը վազեց բեմ, դրոշը պահող աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշը, վառեց եւ դուրս հանեց դահլիճից։ Անվտանգության աշխատակցին հաջողվեց բռնել ակցիա իրականացնողին, այնուհետեւ նոր դրոշ բերել ներս։ Հայ երկրպագուները սուլեցին նաեւ Թուրքիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.