«Կրասնոդարի» սեփականատեր. «Կուբանի» դեմ խաղում մրցավարությունը տարօրինակ էր

21:54   31 հոկտեմբերի, 2012

Շատ տարօրինակ մրցավարություն էր, ասել է «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին` մեկնաբանելով Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Կուբանի» դեմ խաղի ընթացքում մրցավարների որոշումները:

«Դիտում եմ «Կուբանի» դեմ խաղի տեսագրությունը: Շատ տարօրինակ մրցավարություն է: 7-րդ եւ 8-րդ րոպեներին բացահայտ խաղից դուրս վիճակի պարագայում մրցավարի սուլիչը լռում է: 53-րդ րոպեին 100 տոկոսանոց 11-մետրանոց չի նշանակվում»,- գրել է Գալիցկին Twitter-ի իր էջում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Կուբանը» Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելիի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեց «Կրասնոդարին»:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.