13:09 13 ապրիլի, 2023
Բռնցքամարտի 2023թ․ Հայաստանի չեմպիոն Հենրիկ Սահակյանը հակադոպինգային կանոնների խախտման համար որակազրկվեց 3 տարով։ Որոշումը հրապարակել է Հայաստանի Հակադոպինգային գործակալությունը։ Որոշումը հնարավոր է բողոքարկել 21 օրվա ընթացքում։
«Լսումների հանձնաժողովի վերջնական որոշումը.
Սահակյան Հենրիկի գործի վերաբերյալ
Որոշեց․
- Ելնելով ներկայացված փաստաթղթերից և կարծիքներից, միանշանակ տեղի է ունեցել հակադոպինգային կանոնների խախտում և հիմք ընդունելով Համաշխարահին Հակադոպինգային Օրենսգրքի դրույթները` չեղյալ համարել ՀՀ Բռնցքամարտի Ազգային Առաջնություն ժամանակ Սահակյան Հենրիկի ցույց տված արդյունքները ներառյալ ցանկացած մեդալի, միավորների և մրցանակների զրկում այն իրադարձության ժամանակ, որի ընթացքում տեղի է ունեցել հակադոպինգային կանոնների խախտում, համաձայն Համաշխարհային Հակադոպինգային Օրենսգրքի Հոդված 10.11-ի։
- Սահակյան Հենրիկին որակազրկել երեք (3) տարի որակազրկման ժամկետով ՝ սկսած 2023 թվականի փետրվարի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 4-ը ներառյալ։
- Որակազրկման ժամանակահատվածում, Համաշխարհային Հակադոպինգային Օրենսգրքի 10.12-րդ հոդվածի համաձայն, Սահակյան Հենրիկին չի թույլատրվում որևէ կարգավիճակով մասնակցել մրցումների, ՀՀ ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքների կամ այլ մարզական գործունեության (բացառությամբ հակադոպինգային կրթական կամ վերականգնողական ծրագրերի), որը կազմակերպվում է ազգային կամ միջազգային ֆեդերացիաների կողմից:
- Հիմնվելով 2021թ.-ի Համաշխարհային հակադոպինգային Օրենսգրքի և Հայաստանի ազգային հակադոպինգային կանոնների պահանջների հիման վրա ընդունված որոշումները կարող են բողոքարկվել համաձայն 13.2-ից 13.7-րդ հոդվածների կամ ինչպես այլ կերպ նախատեսված է Օրենսգրքում կամ Միջազգային ստանդարտներում: Նման որոշումները ուժի մեջ կմնան բողոքարկման ընթացքում, եթե վերաքննիչ մարմինն այլ բան կարգադրի:
5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել Մարզական արբիտրաժային դատարանում՝ որոշումը ստանալուց հետո 21 օրվա ընթացքում:
Գործը համարել փակված»,- նշվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր, Հայաստանի չեմպիոն, 54 կգ քաշային Հենրի Սահակյանը նշել էր, որ «արգելված դեղամիջոց չի օգտագործել եւ ուզում է իմանալ, թե ով է իրեն թույնել»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency.
All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.