«Ինտերը» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

20:55   7 ապրիլի, 2023

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 29-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Սալերնիտանային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթանակը բաց թողեց հիմնական ժամանակի վերջին րոպեին։

Հյուրերի գոլն արդեն 6-րդ րոպեին խփեց գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը, որին գոլային փոխանցում կատարեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

«Սալերնիտանան» հավասարությունը վերականգնեց 90-րդ րոպեին 36-ամյա իտալացի կիսապաշտպան Անտոնիո Կանդրեւայի գոլի շնորհիվ։

Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» 51 միավորով չորրորդն է, «Սալերնիտանան» 15-րդն է՝ 29 միավոր։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Սալերնիտանա» - «Ինտեր»՝ 1:1 (տեսանյութ)

Անտոնիո Կանդրեւա, 90 - Ռոբին Գոսենս, 6

«Լեչե» - «Նապոլի»՝ 21:00 (Երեւանի ժամանակ)

«Միլան» - «Էմպոլի»՝ 23:00

Ապրիլի 8

«Ուդինեզե» - «Մոնցա»՝ 14:30

«Ֆիորենտինա» - «Սպեցիա»՝ 16:30

«Ատալանտա» - «Բոլոնիա»՝ 18:30

«Սամպդորիա» - «Կրեմոնեզե»՝ 18:30

«Տորինո» - «Ռոմա»՝ 20:30

«Վերոնա» - «Սասուոլո»՝ 20:30

«Լացիո» - «Յուվենտուս»՝ 22:45



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։