01:05 6 ապրիլի, 2023Անգլիայի առաջնության նախորդ տուրերից տեղափոխված հանդիպումներ անցկացրին լավագույն քառյակում հաստատվելու համար պայքարող «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Նյուքասլ Յունայթեդը»։
Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած մանչեսթերյան թիմն ընդունեց «Բրենթֆորդին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի գոլի շնորհիվ։
«Նյուքասլ Յունայթեդը» Լոնդոնում հյուրընկալվեց «Վեստ Հեմին» եւ հաղթեց 5:1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձան անգլիացի հարձակվող Կալում Ուիլսոնն ու բրազիլացի հարձակվող Ժոելինտոնը։ Աչքի ընկավ նաեւ շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը։
28 հանդիպումից հետո «Նյուքասլ Յունայթեդը» 53 միավորով երրորդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» նույնքան միավորով չորրորդն է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 25-րդ տուրից տեղափոխված խաղ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրենթֆորդ»՝ 1:0 (տեսանյութ)
Մարկուս Ռեշֆորդ, 27
7-րդ տուրից տեղափոխված խաղ
«Վեստ Հեմ» - «Նյուքասլ»՝ 1:5 (տեսանյութ)
Կուրտ Զումա, 40 - Կալում Ուիլսոն, 6, 46, Ժոելինտոն, 13, 90, Ալեքսանդր Իսակ, 82
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.