00:54 6 ապրիլի, 2023Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղում հաղթեց 4:0 հաշվով։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ 35-ամյա ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ Աչքի ընկավ նաեւ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որի գոլային փոխանցում կատարեց Բենզեման։ Մեկական գոլային փոխանցում կատարեցին նաեւ Վինիսիուսը եւ խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։
Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր կատալոնական թիմը։
Եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի «Օսասունան», որը պայքարից դուրս էր թողել Բիլբաոյի «Աթլետիկին»։
Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:4 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:0)
Վինիսիուս Ժունիոր, 45+1, Քարիմ Բենզեմա, 50, 58, 11մ, 81
¿Confías en alguien?
— Real Madrid C.F. (@realmadrid) April 5, 2023
Yo: pic.twitter.com/ksOCbymR2Z
Vinícius José Paixaõ de Oliveira Júnior pic.twitter.com/Ds0cbJL1Qq
— Real Madrid C.F. (@realmadrid) April 5, 2023
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.