Տուխելի նորամուտը «Բավարիայում» հաղթական էր՝ 4:2 (ֆոտո, վիդեո)

22:23   1 ապրիլի, 2023

Մյունխենի «Բավարիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաստ Տուխելի առաջին հանդիպումը նոր ակումբում հաղթական էր։ Գերմանիայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոնները տանը մրցեցին Դորտմունդի «Բորուսիայի» հետ եւ առավելության հասան 4:2 հաշվով։

Հաշիվը բացվեց 13-րդ րոպեին հյուրերի շվեյցարացի դարպասապահ Գրեգոր Կոբելի ինքնագոլից հետո։ Այնուհետեւ դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը։ «Բավարիայի» չորրորդ գոլը խփեց խփեց ֆրանսիացի հարձակվող Քինգսլի Քոմանը։

«Բավարիան» վերադարձավ առաջին տեղ՝ 55 միավոր։ «Բորուսիան» նահանջեց երկրորդ տեղ՝ 53 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 4:2 (տեսանյութ)

Գրեգոր Կոբել, 13, ինքնագոլ, Թոմաս Մյուլեր, 18, 24, Քինսգլի Քոման, 50 - Էմեր Ջան, 73, 11մ, Դոնիել Մալեն, 90



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։