«Ատալանտան» հաղթեց եւ առաջ անցավ «Ռոմայից» (տեսանյութ)

18:51   1 ապրիլի, 2023

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում Բերգամոյի «Ատալանտան» հյուրընկալվեց հետնապահ «Կրեմոնեզեին» եւ պարտության մատնեց 3:1 հաշվով։

Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին հոլանդացի կիսապաշտպան Մարտեն Դե Ռոնի, կոտդիվուարցի կիսապաշտպան Ժերեմի Բոգայի եւ նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանի գոլերը։

«Ատալանտան» 48 միավորով հավասարվեց չորրորդ տեղում ընթացող չեմպիոն «Միլանին», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Ռոման» (27 խաղ) հետ է 1 միավոր եւ 6-րդն է։ «Կրեմոնեզեն» վերջինն է` 13 միավոր։

Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր

«Կրեմոնեզե» - «Ատալանտա»՝ 1:3 (տեսանյութ)

Դանիել Չոֆանի, 56, 11մ -  Մարտեն Դե Ռոն, 44, Ժերեմի Բոգա, 73, Ադեմոլա Լուկման, 90+3

«Ինտեր» - «Ֆիորենտինա»՝ 20:00 (Երեւանի ժամանակ)

«Յուվենտուս» - «Վերոնա»՝ 22:45



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։