«Մանչեսթեր Սիթիի» կամային հաղթանակը «Լիվերպուլի» նկատմամբ (ֆոտո, վիդեո)

17:25   1 ապրիլի, 2023

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց փոխչեմպիոն «Լիվերպուլին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 4:1 հաշվով։

17-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։

10 րոպե անց հավասարությունը վերականգնեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Խուլիան Ալվարեսը։ Երկրորդ խաղակեսի առաջին րոպեին «Մանչեսթեր Սիթիին» առաջ մղեց բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։ Աչքի ընկան նաեւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը։ Դաշտի տերերի չորրորդ գոլը խփեց անգլիացի կիսապաշտպան Ջեք Գրիլիշը։

28 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 64 միավորով երկրորդն է եւ 5 միավոր հետ է առաջատար «Արսենալից»։ «Լիվերպուլը» (27 խաղ) 6-րդն է՝ 42 միավոր։

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 4:1 (տեսանյութ)

Խուլիան Ալվարես, 27, Կեւին Դե Բրույնե, 46, Իլկայ Գյունդոգան, 53, Ջեք Գրիլիշ, 74 - Մոհամեդ Սալահ, 17

«Արսենալ» - «Լիդս Յունայթեդ»՝ 18:00 (Երեւանի ժամանակ)

«Բորնմուտ» - «Ֆուլհեմ»՝ 18:00

«Բրայթոն» - «Բրենթֆորդ»՝ 18:00

«Քրիսթալ Փելաս» - «Լեսթեր Սիթի»՝ 18:00

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Վուլվերհեմփթոն»՝ 18:00

«Չելսի» - «Աստոն Վիլա»՝ 20:30



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։